Փոխարժեք՝
479.8
$
545
8.09

Համագյուղացի կնոջը ծեծելու համար դատապարտվածը առաջադրվել է համայնքապետի թեկնածու. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նոյեմբերի 5-ին կկայանան խոշորացված Բերդ համայնքի ղեկավարի ընտրությունները: Բերդ քաղաքը և տարածաշրջանի 16 գյուղերն ընդգրկող համայնքի ղեկավարի 4 թեկնածուների թվում է սահմանամերձ Այգեձոր համայնքը 2002 թվականից ղեկավարող, անկուսակցական Սասուն Սաֆարյանը, ով 2014 թվականին դատապարտվել է համագյուղացի կնոջը ծեծելու համար:

1968թ. ծնված Սասուն Սաֆարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013թ. օգոստոսի 12-ին իր աշխատասենյակում մանկապարտեզի վճարի հետ կապված հարցի շուրջ քաշքշուկի մեջ է մտել նպաստի տեղեկանք վերցնելու նպատակով գյուղապետարան եկած Գեղեցիկ Գրիգորյանի հետ, որի ժամանակ Գ. Գրիգորյանի մազերից քաշելով՝ բռնի գործողություններ է կատարել վերջինիս նկատմամբ:

Բացի այդ՝ նույն օրը մանկապարտեզում տեղի ունեցած վիճաբանության հետևանքները պարզելու նպատակով Ս. Սաֆարյանը գնացել է Գեղեցիկ Գրիգորյանի առանձնատուն, որտեղ նրա հետ խոսակցությունը վերածվել է վիճաբանության և քաշքշուկի, որի ընթացքում Ս. Սաֆարյանը ձեռքերով հարվածներ է հասցրել Գ. Գրիգորյանի մարմնի տարբեր հատվածներին և վերջինիս դստեր՝ 1990 թ. ծնված Անի Օրդյանի մարմնի մասերին՝ նրանց պատճառելով առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: 

loading...
website by Sargssyan