Փոխարժեք՝
479.8
$
545
8.09

Րաֆֆի Հովհաննիսյանը վերադարձել է Հայաստան. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ երկարատև դադարից հետո կրկին Հայաստան է վերադարձել «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը:

Գաղտնիք չէ, որ վերջինս սովորություն ունի ժամանակավորապես հայտնվելու, ապա անհետանալու՝ չմոռանալով այդ ընթացքում հարցազրույցներ տալ՝ խոսելով իշխանափոխության համար պայքարելու պատրաստակամության մասին, ավելին՝ այս ընթացքում արդեն կատակում են, որ Ր. Հովհաննիսյանը ՀՀ է ժամանել՝ հերթական հյուրախաղերի:

Մինչ այդ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ չի բացառվում՝ Րաֆֆի Հովհաննիսյանը քաղաքական հանդիպումներ ունենա, այդ թվում՝ Ժիրայր Սէֆիլյանի կոչից հետո ձևավորված ազգային դիմադրության ճակատի անդամների հետ:

Հիշեցնենք, որ այդ խմբի հռչակագիրն արդեն պատրաստ է, և առաջիկայում կմշակվի նրանց գործողությունների ծրագիրը»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: 

loading...
website by Sargssyan