Փոխարժեք՝
479.8
$
545
8.09

25-ամյա ֆուտբոլիստը մահացել է գնդակի հարվածից հետո

«Մարսոնիայի» ֆուտբոլիստ Բրունո Բոբանը հանկարծամահ է եղել «Սլավոնի» դեմ Խորվաթիայի երրորդ դիվիզիոնի խաղի ժամանակ, գրում է HRT Sport-ը։

Հանդիպման 15-րդ րոպեին գնդակն ուժեղ հարվածից հետո դիպել է 25-ամյա ֆուտբոլիստի կրծքավանդակին։ Բոբանն ընկել է խոտածածկին, իսկ դաշտ մտած բժիշկներն առաջին բուժօգնություն են ցուցաբերել նրան։ Խորվաթ խաղացողը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է։ Մահվան ստույգ պատճառները հայտնի կդառնան դիահերձումից հետո։

loading...
website by Sargssyan