Փոխարժեք՝
479.8
$
545
8.09

Միքայել Մելքումյան. «Մինչև մայիսի 1-ը պետք է ձևավորվի ապագայի քայլերի հաջորդականության հստակ կոնսենսուս»

Այսօր, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը տեսակետ է հայտնել, որ Գագիկ Ծառուկյանը լինելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդը և «Ծառուկյան» խմբակցության ղեկավարը լավ ծանոթ է մեր երկրի տնտեսական, սոցիալական խնդիրներին և, բնականաբար, վարչապետի շատ լավ թեկնածու է: 
Նա ևս մեկ անգամ նշել է, որ «Ծառուկյան» խմբակցությունը և ԲՀԿ-ն միացել են համաժողովրդական շարժմանը, և կուսակցության Գյումրու տարածքային կառույցի ներկայացուցիչներն այսօրվա ընդվզմանը մասնակցել են:

Աժ փոխնախագահ Միքայել Մելքումյանը Past.am-ի հետ զրույցում անդրադառնալով Վահե Էմֆիաջյանի արտահայտած տեսակետին նշեց, որ «Ծառուկյան» դաշինքի համաժողովրդական շարժմանը միանալը ենթադրում է, որ շարժմանը միացած բոլոր ուժերի միջև պետք է համաժողովրդական կոնսեսնուս ձևավորվի:

 

«Բանակցությունների ընթացքում, մինչև մայիսի 1-ը, պետք է ձևավորվի ապագայի քայլերի հաջորդականության մասին հստակ կոնսենսուս: Ինչ վերաբերում է Էնֆիաջյանի կողմից արտահայտած մտքին, ապա նա նկատի ունի, որ «Ծառուկյան» դաշինքն ունի հստակ ծրագիր և Գագիկ Ծառուկյանը, այո՛, անհրաժեշտության դեպքում, կարող է լինել նաև մեր թեկնածուն: Եվ թեկնածուի մասին հարցը ոչ միայն անձին է վերաբերում, այլ մեր ծրագերին, քանի որ կյանքը ցույց է տվել որ դրանք բավականին կոնսունակ են: Այնպես որ, իմ կարծիքով, այն բանակցությունները, որոնք տեղի են ունեցել, պետք է նաև քաղաքական երաշխիքներ ապահովեն ապագայի շուրջ: Եվ այդ մասին ոչ թե պետք է մայիսի 1-ից հետո խոսել, այլ նոր կառավարության ձևավորումից առաջ»,- ասաց Մ. Մելքումյանը: 
ԱԺ փոխնախագահը նշեց նաև, որ եթե նման երաշխիքներ չլինեն, չի բացառվում, որ «Ծառուկյան» դաշինքը հանդես գա իր սեփական թեկնածուով: Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Գագիկ Ծառուկյանը համաձայն է վարչապետի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու առաջարկին, ԱԺ փոխնախագահը պատասխանեց. «Անձամբ ես այդ հարցը չեմ քննարկել Գագիկ Ծառուկյանի հետ և չեմ կարող ասել, թե նա ինչ կարծիք ունի այս առնչությամբ: Եկեք չշտապենք, քանի որ վաղը Գագիկ Ծառուկյանը հանդես կգա հայտարարությամբ և կպատասխանի հանրությանը հուզող բոլոր հարցերին»:

Արմինե Գրիգորյան

loading...
website by Sargssyan