Փոխարժեք՝
479.8
$
545
8.09

Ստորագրահավաք՝ Նիկոլ Փաշինյանին «Նոբելյան» մրցանակի ներկայացնելու համար

Պտղաբերության կենտրոնի ղեկավար, Վերարտադրողական բժշկության հայկական ասոցիացիայի նախագահ, բժշկական գիտությունների դոկտոր Էդուարդ Համբարձումյանի նախաձեռնությամբ օնլայն change.org հարթակում սկսվել է ստորագրահավաք, Նիկոլ Փաշինյանին որպես Խաղաղության Նոբելյան մրցանակի թեկնածու ներկայացնելու համար:  

«2018 թ.-ի ապրիլին  Նիկոլ Փաշինյանի կողմից Հայաստանում կազմակերպած խաղաղ շարժումը հանգեցրեց թավշյա հեղափոխության, որը ռեալ հնարավորություն է ստեղծում երկրում իրական ժողովրդավարական փոփոխություններ իրականացնել»,- ասվում է նամակ հանրագրում:

Այս պահին հավաքվել է պահանջվող ստորագրությունների կեսից ավելին և կասկած չկա, որ ժամեր անց այն կլրացվի Նիկոլի բազմաթիվ երկրպագուների կողմից:
Ի դեպ, կայքը հնարավորություն է տալիս նաև կարծիք հայտնել, թե ինչու են ստորագրում հանրագիրը: Այն ստորագրած Տիգրան Հովսեփյանը իր ստորագրությունը «հաստատել» է նաև հետևյալ խոսքերով. «Ես ստորագրում եմ, որովհետև Նիկոլ Փաշինյանը Հայաստանի հերոս է և մեծ հայրենասեր: Նա 15 տարի խաղաղ միջոցներով՝ գրիչով, բաց ձեռքերով պայքարել է դիկտատորների և բռնատերերի դեմ: 2008-2010 թվականներին եղել է ընդհատակում և բանտում: Ես նրան հավատում եմ: Եվ՝ վերջ»:

Իսկ գլենդելաբնակ Տիգրան Բաբայանը հետևյալ տեսակետն է հայտնել. «Այն ռեժիմի դեմ, առանց բռնաճնշումներ իրականացնելու, ժողովրդավարական հաղթանակի վառ և արժանապատիվ օրինակ է, որն ուղղված էր հանուն ազատության և արժանապատվության  վերականգնման»:

Արմինե Գրիգորյան 

loading...
website by Sargssyan