Փոխարժեք՝
479.8
$
545
8.09

Գարո Փայլանը 18 ամիս անց Դեմիրթաշին հանդիպելու թույլտվություն է ստացել

Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Գարո Փայլանը հայտնել է, որ մայիսի 15-ին պատրաստվում է այցելել կուսակցության կողմից նախագահի թեկնածու առաջադրված, բանտում գտնվող Սելահաթթին Դեմիրթաշին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նա գրառում է կատարել թվիթերյան իր միկրոբլոգում:

Նա հայտնել է, որ Դեմիրթաշին հանդիպելու թույլտվություն ստանալու համար արդարադատության նախարարությանն էր դիմել 18 ամիս առաջ: Եվ նոր միայն նախարարը համաձայնել է թույլ տալ նրան հանդիպել Դեմիրթաշին:

Մեջլիսի հայ պատգամավորը նշել է, որ պատրաստ է քրդամետ կուսակցության նախագահի թեկնածուին փոխանցել բոլորի ողջույնները, առաջարկները, հաղորդագրությունները:

Դեմիրթաշը 2016 թվականի նոյեմբերից գտնվում է Էդիրնեի բանտում: Նա մեղադրվում է «ահաբեկչական խմբավորում ստեղծելու և ղեկավարելու, հանցախմբի քարոզչություն իրականացնելու, հանցանքն ու հանցավորին գովաբանելու» մեջ: Նրա դեմ հարուցված մի քանի դատական գործերով գործչին սպառնում է մինչև 142 տարվա ազատազրկում: Նա Թուրքիայի պատմության մեջ առաջին գործիչն է, ով կալանավորված լինելով հանդերձ պաշտոնապես գրանցել է իր նախագահի թեկնածությունը:

Թուրքիայի նախագահական և խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան միևնույն օրը՝ հունիսի 24-ին: Ընտրություններով երկրում անցում կկատարվի կառավարման խորհրդարանական համակարգից նախագահական համակարգի:

loading...
website by Sargssyan