Փոխարժեք՝
479.8
$
545
8.09

ԱԺ պատգամավորի՝ սեռական փոքրամասնությունների նկատմամբ հանդուրժողականության մասին ձեռնարկի մուտքը դպրոց կասեցվել է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Ռուզան Մուրադյանը հայտնվել է ուշագրավ պատմության կիզակետում. «Ժողովուրդ» օրաթերթին լուրեր հասան, որ Ռուզաննա Մուրադյանն իրեն պատկանող հ/կ-ի միջոցով ձեռնարկ է տպագրել այն մասին, թե ինչպես դպրոցականները պետք է հանդուրժողականություն ցուցաբերեն սեռական փոքրամասնությունների նկատմամբ: Նա նախատեսել է ձեռնարկները բաշխել դպրոցներին, բայց գործընթացը կասեցվել է:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ երբ ՎՊ-ն սկսել է ուսումնասիրել կրթության և գիտության նախարարության ֆինանսական գործունեությունը, այդ ժամանակ բացահայտվել է, թե ինչ դրամաշնորհներ են տրվել կազմակերպություններին, այդ թվում՝ ՀՀԿ-ական պատգամավորի հ/կ-ին: Եվ, ընդհանրապես, նրա «Դպրոց-կենտրոններ միավորում» և «Կրթություն առանց սահմանի» հ/կ-ներն այս տարիներին ահռելի չափերի դրամաշնորհներ ու ֆինանսական աջակցություններ են ստացել ԿԳՆ-ից, նախագահի աշխատակազմից, երիտասարդական հիմնադրամից և այլն»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: 

loading...
website by Sargssyan