Փոխարժեք՝
479.8
$
545
8.09

«Փայտե մարդը» բեմադրությունը նորովի կներկայացվի Պատանի հանդիսատեսի թատրոնում

Պատանի հանդիսատեսի թատրոնի խաղացանկը կհամալրվի նոր հեքիաթով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հուլիսի 22-ին բեմ կբարձրանա Ստեփան Զորյանի «Փայտե մարդը»՝ Սուրեն Սաֆարյանի բեմադրությամբ: Սաֆարյանը երկրորդ անգամ է անդրադառնում այս գործին։

«Ի տարբերություն այլ ստեղծագործությունների, որոնք իրենց մեջ ներառում են մեկ կամ երկու հիմնախնդիր, Զորյանի «Փայտե մարդը» հեքիաթն արծարծում է բազում հարցեր, որոնցից յուրաքանչյուրը կարող է դառնալ մի առանձին ստեղծագործության նյութ: Հեքիաթը շոշափում է այնպիսի թեմաներ, ինչպիսիք են ընկերությունը, դավաճանությունը, սերը, հիասթափությունը, հարստությունը… Այստեղ խոսվում է իրավունքի, գիտության, պատերազմի, մարդկային դաժանության, մի խոսքով այն բոլոր երևույթների և զգացմունքների մասին, որոնք հատուկ են մարդ էակին», – պատմում է երիտասարդ բեմադրիչը:

 Սաֆարյանն ընդգծում է, որ այս հեքիաթը ներկայացման համար շահեկան է, քանի որ բոլոր հերոսները մարդիկ են. «Հեքիաթը զարգանում է փուլերով, ինչը հնարավորություն է տալիս գլխավոր կերպարին` փայտե մարդուն (Փիլակ), հայտնվելու տարբեր իրավիճակներում, մի քանի անգամ ապրելու ոգևորություն և հիասթափություն, ծանոթանալու կյանքի առաջադրած՝ իր համար նոր հանգամանքներին ու երևույթներին»,-նշում է ռեժիսորը:

 Ներկայացման մեջ ընդգրկվել են 
ՀՀ վաստակավոր արտիստներ Արտաշես Շահվերդյանն ու Անահիտ Բաբելյանը, դերասաններ Կոնստանտին Կոզմանովը, Վահան Միրաքյանը, Էմիլ Կիրակոսյանը,
Ցողիկ Մարտիրոսյանը, Սիրանուշ Լազյանը, 
Արման Միրիջանյանը, Անդրանիկ Հակոբյանը, Ռոզա Փարամազյանը, Լիլի Դավթյանը, Արման Մաթևոսյանը: 

loading...
website by Sargssyan