Փոխարժեք՝
479.8
$
545
8.09

Հովիկ Աբրահամյանի հին ու նոր «աբիժնիկները»

Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ ՀՔԾ-ն իրեն ներկայացրել է մեղադրանք: Հովիկ Աբրահամյանը չի մանրամասնել, թե հատկապես ինչի մասին է մեղադրանքը, չեն մանրամասնում նաեւ ՀՔԾ-ից՝ համառոտ հայտնելով, որ խոսքը երկու մեղադրանքների մասին է՝ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասի՝ պաշտոնեական լիազորություններն անցնելու և 310-րդ հոդվածի հատկանիշներով՝ ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը: Խոսքը «Ավազահատիկ» ՍՊ ընկերության տնօրենի կողմից ներկայացված հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործի մասին է: Քննչական կոմիտեն ավելի վաղ հայտնել էր, որ «Ավազահատիկ» ՍՊ ընկերության հիմնադիրը և այլ վկաներ իրենց ցուցմունքներում առերևույթ չարաշահումներին առնչություն ունեցած անձանց թվում մատնանշել են Հովիկ և Ջոնիկ Աբրահամյանների, Ալիկ Սարգսյանի անունները։ Հարուցվել էր գործ՝ բիզնեսը խլելու հատկանիշով:

Ֆեյսբուքի իր էջում Հովիկ Աբրահամյանը հայտարարել է, թե մեղադրանքը ներկայացրել են իր հարցազրույցից անմիջապես հետո, որտեղ նա անընդունելի էր համարել ներկայիս իշխանության գործելաոճը: Մասնավորապես, անդրադառնալով Մարտի 1-ի եւ հայտնաբերված անօրինական զենք-զինամթերքի գործով իր հանդեպ մեղադրանքներին, Աբրահամյանը ամթանք էր տվել իշխանություններին՝ ասելով, որ երիտասարդ են ու չեն ընկալում, որ մարդկանց հանիրավի անվանարկել չի կարելի: Հիվիկ Աբրահամյանը տեղեկացնում է, որ հարցազրույցից ընդամենը մեկ օր անց ծանուցում է ստացել՝ մեկ այլ քրեական գործով որպես վկա ՀՀ հատուկ քննչական ծառայություն հրավիրվելու մասին, որտեղ սակայն նրա դեմ հարուցվել է վերոնշյալ երկու մեղադարանքները եւ ստորագրություն վերցվել Հայաստանից չհեռանալու պայմանով:

Նախկին վարչապետը տեղեկացրել է նաեւ, որ մեկ ամիս առաջ իր եւ բարեկամների տանը կատարված խուզարկության ժամանակ ապօրինաբար իրենից վերցրել են անձնագիրը: Այն, որ նոր իշխանությունների ժամանակ իրավապահ մարմինները եւ ի մասնավորի ՀՔԾ-ն թաղի սեփական կանոններն են մշակել եւ իրավաբանությունն իջեցրել պլինտուսի մակարդակի ու բռնել քաղաքական հետապնդումների կուրսը, այլեւս հասկանալի է շատերին: Նրանք մոտավոր ու սիրողական արդարադատություն են իրականացնում հատկապես նախկին իշխանության ներկայացուցիչների նկատմամբ՝ արժեզրկելով նաեւ պետական ինստիտուտների դերը, դիցուք, որպիսին է նախագահների ինստիտուտը եւ նրանց անձեռմխելիության հարցը: Հետեւաբար Հովիկ Աբրահամյանի հետ կատարվածից արդեն զարմանալ չի լինում, ավելին երիցս կիսում ես նրա ամոթանքը՝ ուղղված իրավապահներին: Սակայն, Հովիկ Աբրահամյանի նկատմամբ նորերի հետաքրքրասիրությունը մեծ հաշվով չի հիմնավորվում: Ի վերջո, նա չի տեղավորվում <<սեւերի>> կամ հնարավոր սաբոտաժի պատրաստվող նախկին իշխանավորների շարքում, եթե չասենք, որ նա վաղուցվանից հարաբերություններ չունի ոչ Սերժ Սարգսյանի, ոչ ՀՀԿ-ի հետ, ավելի նրա եւ Գագիկ Ծառուկյանի հարաբերությունները նույնպես սառեցված են: Դա չի խանգարում, սակայն, որ Հովիկ Աբրահամյանի նկատմամբ նույնպիսի վերաբերմունք դրսեւորվի նաեւ սիրո եւ հանդուրժողականության հեղափոխությամբ իշխանության եկած այրերի կողմից: Միայն թե նրանց անհանգստությունը կրկին պայմանավորված է մոտավոր, հնարավոր սցենարներով՝ ասենք, կապված երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շուրջ կոնսոլիդացիայի հեռանկարով: Սակայն վտանգավորն այն է, որ մարդկանց լռեցնելու գործընթացն ուղեկցվում է տնտեսական սանկցիաներով, ձեռնարկատիրություններ այցերով եւ հսկայական տուգանքներ սահմանելով: Հասկանալի է, որ ներդրումների հոսքը կտրուկ նվազել է եւ նոր իշխանությունը կանգնած է գումար հայթայթելու խնդրի առաջ, բայց հարց է ծագում, եթե արտադրամասերը չդիմանան այդ ճնշումներին ու կասեցնեն գործունեությունը, ապա ինչով է դրանք փոխարինելու նոր իշխանությունը, թե երկիրը սահուն կերպով տանելու են տնտեսական կոլապսի:

Անի Սահակյան

loading...
website by Sargssyan