Փոխարժեք՝
479.8
$
545
8.09

Տրապիզոնի հայկական Ամենափրկիչ վանքը փլուզման եզրին է (ֆոտո)

Թուրքական IHA լրատվական գործակալությունը անդրադարձել է Տրապիզոնի միակ հայկական կանգուն մնացած Ամենափրկիչ վանքին։

IHA լրատվականի թղթակցի հետ զրույցում Սեւծովյան տեխնիկական համալսարանի միջազգային հարաբերությունների բաժնի դասախոս Իսմաիլ Քյոսեն շեշտել է, որ նախկինում Տրապիզոնի նահանգում մեծ թվով հայեր են ապրել։ «Խիտ բնակչության համար էլ նահանգում 100–ից 200 եկեղեցի ու վանքեր են եղել։ Ամենաշատ հայկական վանքերը Մաճկայի շրջանում են եղել։ Ներկայում շատ վանքեր հայտնվել են որոշ անձանց սեփական հողատարածքներում»,–ասել է Իսմաիլ Քյոսեն։

Թուրք դասախոսը շեշտել է, որ Տրապիզոնի Օրթահիսարի շրջանի Բոզթեթե թաղամասում գտնվող հայկական Ամենափրկիչ վանքի ներսի որմնանկարները շատ նման են Տրախիզոնի Սուրբ Սոֆիայի տաճարի որմնանկարներին։ «Վանքից դուրս մեծ թվով հայկական խաչքարեր են գտնվում։ Հայտնի է, որ Ամենափրկիչ վանքը կառուցվել է 1424 թվականին Ստեփան Բաղդասարի կողմից։ Վանքը բավականին մեծ է եղել, սակայն այսօր ընդամենը այս մի շենքն է մնացել»,–ասել է Իսմաիլ Քյոսեն։

Իր հերթին IHA–ի թղթակիցը շեշտել է, որ տարիներ շարունակ վերանորոգում չտեսած վանքից կանգուն մնացած միակ շենքը եւս պլուզման եզրին է։

loading...
website by Sargssyan