Փոխարժեք՝
479.8
$
545
8.09

ՀԱՊԿ-ում նախագահությունը Ղազախստանից փոխանցվել է Ղրղզստանին

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) նախագահությունը Ղազախստանից փոխանցվել է Ղրղզստանին: Այս մասին հայտնում է ղրղզական Vesti-ն:

Կազմակերպության 2019 թվականի նիստը տեղի կունենա Ղրղզստանում:

Աստանայում նոյեմբերի 8-ին մեկնարկել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հավաքական անվտանգության խորհրդի նիստը, որին մասնակցում է նաև Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, ինչպես նաև Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի ու Տաջիկստանի ղեկավարները:

Տեղի է ունեցել մասնակից երկրների արտաքին գործերի նախարարների խորհուրդը, որին մասնակցել է ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը:

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների ղեկավարները նոյեմբերի 8-ին Աստանայում կայանալիք գագաթնաժողովի ընթացքում կքննարկեն կազմակերպության նոր գլխավոր քարտուղարի հարցը, ով կփոխարինի պաշտոնից ազատված, Հայաստանը ներկայացնող Յուրի Խաչատուրովին: 

 

 

loading...
website by Sargssyan