Փոխարժեք՝
479.8
$
545
8.09

Արգենտինայում գործադուլների հետևանքով 111 չվերթ է հետաձգվել

 Արգենտինական Aerolineas Argentinas և Austral ավիաընկերությունների 111 չվերթներ չեղյալ են համարվել Արգենտինայի օդանավակայաններում հայտարարված խոշորամասշտաբ գործադուլների պատճառով:

Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Գործադուլներից տուժել է շուրջ 15 հազար մարդ, ովքեր չեն կարողացել ըստ ժամանակացույցի թռիչք իրականացնել:

Արհմիությունները հայտարարում են, որ ավիաընկերությունները չեն վճարել աշխատակիցների աշխատավարձերը ու չեն կատարել պայմանավորվածությունները, այդ իսկ պատճառով իրենք դուրս են եկել գործադուլների:

Իրադրությանն արձագանքել է նախագահ Մաուրիսիո Մակրին՝ հայտարարելով, որ պետք է սկսել բանակցություններ ու բնականոն իրականացնել չվերթները: 

loading...
website by Sargssyan