Փոխարժեք՝
479.8
$
545
8.09

Ողջ իրականությունը կարդինալ Ռիշելյեի մասին

Մենք գիտենք, որ...

Ֆրանսիայի կարդինալ Ռիշել յեն նենգ ու դաժան անձնավորություն էր և մտածում էր միայն իր իշխանության և շահի մասին:

Իրականում այդպես չէ:

Ռիշել յեն համարվում է պետականամետ կառավարիչ: Հենց նրա օրոք է ավարտվել թագավորական նոր կառավարման համակարգի կառուցումը, որը թույլ է տվել ևս 150 տարի պահպանել ֆրանսիական թագավորական իշխանությունը։ Ռիշել յեն ասում էր, որ իր առաջին նպատակը թագավորի հզորությունն է, իսկ երկրորդը՝ պետության հզորությունը, այլ նպատակ չկա:

Արման–Ժան դյու Պլեսսին, նույն ինքը՝ դուքս դը Ռիշել յեն, կարդինալ Ռիշել յեն, «Կարմիր կարդինալը» ծնվել է 1585 թվականին, 1608–ին ձեռնադրվել է որպես Հռոմի կաթոլիկ եկեղեցու եպիսկոպոս: Ֆրանսիայի պետքարտուղար է դարձել 1616 թվականին, իսկ1624 թվականից եղել է կառավարության ղեկավար («թագավորի առաջին նախարար») մինչև իր մահը՝ 1642 թվականը։ Կարմիր կարդինալը առանձնահատուկ խելքի տեր մարդ էր և, ըստ շատ փորձագետների, ժամանակին փրկել է Ֆրանսիան մասնատումից: Կարդինալի հիմնական նպատակներից մեկը Գաբսբուրգների դինաստիայի ազդեցության թուլացումն է եղել Եվրոպայում և դրանով իսկ՝ Ֆրանսիայի անկախության ամրապնդումը: Եվ նա հասավ իր ուզածին՝ Ֆրանսիայի անկախությանը և ֆրանսիական թագավորական ընտանիքի դիրքերի ամրապնդմանը (Ռիշել յեն միապետության երդվյալ կողմնակից էր): Ասում են, որ իր մահից մեկ օր առաջ նա Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս 13–րդին ասել է, որ ինքն իրենից հետո թողնում է անասելի հզոր և ազդեցիկ Ֆրանսիա և ուրախ կլինի, որ հետագայում դա այդպես էլ մնա: Ըստ կարդինալի, ինքն այլ թշնամի չի ունեցել պետության թշնամիներից բացի: Ասենք, որ նրա օրոք իրոք շատ բան է կատարվել՝ նա առաջին նախարարն էր, որին հաջողվեց իրականացնել քաղաքական, ադմինիստրատիվ և ռազմական զգալի ռեֆորմներ, որոնք հնարավորություն տվեցին երկրին խուսափել կաթոլիկների և բողոքականների միջև հնարավոր քաղաքացիական պատերազմից: Կարդինալին հաջողվել է ստեղծել ֆրանսիական օրենքների առաջին կոդիֆիկացիան, փոստային ծառայության լրիվ բարեփոխումը, հզոր նավատորմի ստեղծումը և գուցե աշխարհում առաջին շաբաթաթերթի լույս ընծայումը (այն կոչվում էր «Գազեթ»): Ռիշել յեն հովանավորում էր նկարիչներին և գրողներին և ինքն էլ հանդիսանում էր բեղուն դրամատուրգ: Երևի թե այն միակ ոլորտը, որտեղ նա հաջողության չհասավ, տնտեսությունն է: Իհարկե, այս ոլորտում ևս նա բարեփոխումների նպատակներ ուներ, բայց դրան խանգարում էին անվերջ պատերազմները, և, բացի այդ, երևի թե նա հասկանում էր, որ միապետությունը այնքան էլ հարմար կառավարման ձև չէ ազատ տնտեսական գործունեության համար:

Իհարկե, այն ժամանակներում դավադրություններն անպակաս էին: Կարդինալը, լինելով շատ ավելի սուսերի ասպետ, քան եկեղեցու ծառա, հմտորեն օգտագործում էր ուժն ու խորամանկությունը քաղաքական հակառակորդների հետ հաշվեհարդար տեսնելու համար: Նա այնքան խելացի էր, որ երբեք չէր ձգտում տիրանալ գահին: Վերջին հաշվով, նրա ինչի՞ն էր դա պետք, երբ երկրի փաստացի տերն ինքն էր: 

Այն մոլորությունը, որ Ռիշել յեն եղել է շահամոլ, նենգ ու դաժան անձնավորություն, առաջացել է Դյումայի «Երեք հրացանակիրներ» հանրահայտ վեպի արդյունքում, որտեղ, ինչպես սխալ է ներկայացվում ինքը՝ կարդինալը, այնպես էլ սխալ է ներկայացվում այդ ժամանակաշրջանում Ֆրանսիայի ներքին իրավիճակը (Դյուման ներկայացնում է, որ իշխանության համար պայքար էր ընթանում թագավորի և կարդինալի միջև, որը չի եղել):

Կարևոր է նշել Ռիշել յեի ամենակարևոր կտակը. դիվանագիտությունը` որպես բանակցային արվեստ, պետք է լինի շարունակական (Les nrgociations permanentes, ֆրանսերեն՝ անընդհատ բանակցություններ): Այսինքն` դիվանագիտությունը ոչ թե միաժամանակյա գործողություն է, այլ մշտական գործընթաց: Անկախ այն բանից` պետությունները պատերազմի մեջ են, թե խաղաղություն է տիրում, հարկ է բանակցել: Բանակցությունն այլընտրանք չունի: Մասնավորաբար, լեռնայինղարաբաղյան հակամարտությունն այդպես էլ ընթանում է:

Նյութի հեղինակ Կամո Խաչիկայն

loading...
website by Sargssyan