Փոխարժեք՝
479.8
$
545
8.09

Սիսիանում ձնահյուսի տակ մնացած զինծառայողներից մեկին դեռ չեն գտել

Սիսիանում դեկտեմբերի 5-ին ձնահյուսի տակ մնացած չորս պայմանագրային զինծառայողներից երեքին հաջողվել է գտնել, մեկի որոնողական աշխատանքները շարունակվում են: Այս մասին տեղեկացրեց ՀՀ  ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

«Զինծառայողները մնացել էին ձնահյուսի տակ, նրանց բոլորին հաջողվել է գտնել, բացի մեկից: Ներկայումս որոնողական աշխատանքներ են տարվում: Նրանք ձնայուսի տակ էին մնացել մարտական հերթափոխի անցկացման ընթացքում»,- ասաց Հովհաննիսյանը:

Նա նշեց, որ հայտնաբերված զինծառայողների առողջական վիճակը գնահատվում է նորմալ:

loading...
website by Sargssyan