Փոխարժեք՝
479.8
$
545
8.09

Ժողովուրդը դեկտեմբերի 9-ին վերջին բուռ հողը կլցնի Էդմոն Մարուքյանի քաղաքական կարիերայի վրա

Աբել Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է

 

Վստահ եմ Հայաստանի ներքաղաքական կյանքով հետաքրքրված յուրաքանչյուր անձ երեկ դիտում էր Հանրայինի եթերով հեռարձակվող մեծ բանավեճը: Սա իր ֆորմատով և մասշտաբով Հայաստանի քաղաքական կյանքում նորույթ է, և, իհարկե, կայանալու համար դեռ շատ երկար ճանապարհ պետք է անցնի:
Մոտ 4 ժամ տևած բանավեճը նայվեց 1 շնչով, անչափ հետարքրքիր հայտարարություններ ու կարծիքներ հնչեցին կուսակցությունների առաջին դեմքերի կողմից: Կարող ենք վստահաբար փաստել, որ ընդամենը մեկ ուղիղ եթերը շատ ավելին տվեց մեզ՝ պասիվ ընտրական իրավունք իրացնողներիս, քան ամբողջ քարոզարշավը:
Բանավեճի ամենաշահագրգիռ, սակայն ամենաթույլ օղակներից մեկը լուսավոր Էդմոն Մարուքյանն էր: Պարզվում է, որ սույն նեոլուսավորը ունի քաղաքական պապա՝ հովանավոր և ֆինանսավորող: Բոլորս գիտենք չէ՞, որ ով վճարում է, նա էլ պատվիրում է: Փաշինյանի կողքը կանգնած լինելու հանգամանքից, թե մի այլ պատճառով, Էդմոն դը Լուսավորի դուխը բարձրացել էր, ինչն էլ վերջինիս ստիպեց գնալ չկշռադատված քայլի. իսկ և իսկ Արշակ արքայի պատմությունը: Լուսավորի հարցը մոտավորապես այսպիսինն էր՝ ինչու ԲՀԿ-ն որոշեց մասնակցել 2017թ. խորհրդարանական ընտրություններին և ինչու հավաքեց 30 տոկոս ձայն: Չէ՞ որ եթե նրանք չմասնակցեին՝ Լուսավորը կդառնար 2-րդ քաղաքական ուժը խորհրդարանում: Զգում եք չէ՞ հարցի ողջ անհեթեթությունը: Նույն տրամաբանության մեջ կարելի է վստահաբար պնդել, որ եթե ՀՀԿ-ն էլ չառաջադրվեր 2017-ին, ապա լուսավորները ընդհանրապես 1-ին քաղաքական ուժ կդառնային: Բա խիղճ ունե՞ն էդ կուսակցությունները: Ոչ տանում, ոչ բերում մասնակցում են ընտրություններին, խեղճ լուսավորներին էլ զրկում քվեներից: Ոչինչ որ իրենք կայուն էլեկտորատ ունեն, թող չմասնակցեն, որ Էդմոնը լուսավորվի: 
Ասեմ ավելին, էլի ուշ չէ: 11 ուժ է առաջադրվել, եթե մնացած 10-ը խիղճ ունենան, հանեն իրենց թեկնածուներին ընտրապայքարից, Էդմոնը ուզի թե չուզի կընտրվի:
Մի մեծ մարդկային շնորհակալություն Գագիկ Ծառուկյանին, ով լուսավոր Էդմոնին բերեց ադեկվատության դաշտ՝ անցյալը դեմը փռելով: «Դու քեզ ու քո հովանավորներին պաշտպանի» արտահայտությունից հետո Էդմոնը, որը մոսկվաներից լալահառաչ խնդրում էր Նիկոլին ու ժողովրդին գնալ տուն, շատ երկար ժամանակային կտրվածքով կմոռանա ԲՀԿ-ի ու Ծառուկյանի հասցեն: 
Վերջիվերջո, կլասսիկ Էդմոն, որպես քաղաքական գործիչ՝ դու ինքդ քեզ թաղեցիր, երբ չկանգնեցիր Փաշինյանի ու ժողովրդի կողքին, իսկ ժողովուրդը դեկտեմբերի 9-ին վերջին բուռ հողը կլցնի քաղաքական կարիերայիդ վրա: Հովանավորներդ թերևս սկսեն նոր հաճախորդ փնտրել: Ճիշտ ժամանակն է:

loading...
website by Sargssyan