Փոխարժեք՝
479.8
$
545
8.09

Էդմոն Մարուքյանի «քաղաքական ինքնասպանությունը»

Դավիթ Բերբերյան ֆեյսբուքյան իր էջում գրում է

 

Դեկտեմբեր 5-ին ամբողջ ազգով հետևում էինք «Առաջին դեմքերի» բանավեճին, որն անցավ բավականին ակտիվ և հետաքրքիր մթնոլորտում: Ոմանց կողմից եղան բացթողումներ, ոմանք հնչեցրեցին գրական հայհոյանքներ, իսկ ոմանք վերջնականապես պատռեցին իրենց դիմակը: Դիմակ պատռելով ակնարկում եմ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին, ով ամբողջ եթերի ժամանակ չկարողացավ կողմնորոշվել , թե ինչ է ուզում:
Եթե մինչև հեղափոխությունը Էդմոն Մարուքյանը ուներ արդար ընդդիմադիրի կերպար , ապա հեղափոխության օրերին նա կամաց-կամաց սկսեց ցույց տալ, թե ով է իրականում: Քայլարշավի մեկնարկից ի վեր նա չկանգնեց Փաշինյանի կողքին, այլ հակառակը՝ ամեն կերպ փորձեց խոչընդոտել և գետնին հավասարեցնել Փաշինյանի աշխատանքը: Ինչևէ դա նրան չհաջողվեց, և հիմա , երբ մեկնարկել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը, Մարուքյանը լավ հասկանալով, որ իր վարկանիշը «պլենդուզից ցածր է», սկսել է վարել «ձայն գողանալու քաղաքականությունը»: Երեկվա բանավեճի ժամանակ նա իր հարցը ուղղեց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին, որում նշեց, որ եթե 2016 թվականին Ծառուկյանը չվերադառնար խորհրդարան, ապա «Ելք» դաշինքը կհավաքեր ավելի շատ քվորումներ: Ըստ իս քաղաքական գործչի կողմից հնչեցրած նմանատիպ հայտարարությունը ուղղակիորեն ծիծաղելի է, քանզի այս հայտարարությամբ նա ընդումում է ԲՀԿ-ի հզորությունը և հասկացնում է , որ այնքան հուսահատված է, որ պատրաստ է ամեն գնով «ձայն գողանալ»: Վերջիվերջո Մարուքյանը մի շատ պար իրողություն պետք է գիտակցի, որ քաղաքական գործչի կայացման ճանապարհ լի է փորձություններով և դրանք պատվով հաղթահարելու համար կամք ու սկզբունքայնություն է հարկավոր, որը և բացակայում է Մարուքյանի մոտ, էլ չանդրադառնանք արդեն 3 տարի նրա կողմից անօգուտ քաղաքական գործունեության մասին:
Բանավեճը մենք դեռ երկար կհիշենք, քանզի դա Էդմոն Մարուքյանի «քաղաքական ինքնասպանությունն էր»: ԵՎ ցանկանում եմ, մի հարց ուղղել Պրն. Մարուքյանին ՝ Դուք տանը ակվարիում ունե՞ք:

loading...
website by Sargssyan