Փոխարժեք՝
479.8
$
545
8.09

Լևոն Շիրինյանի պնդմամբ՝ իրենց կուսակցությունը սրընթաց գնում է դեպի խորհրդարան

«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցությունը պատրաստվում է հոգևորը, մշակույթն ու քաղաքակրթությունը սինթեզած տեղավորվել Ազգային Ժողովում:

«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանը նշեց, որ իր կարծիքով իրենք սրընթաց գնում են դեպի խորհրդարան: «Քվեարկության օրն՝ առաջին հերթին քրիստոնեական արժեհամակարգով ապրող հայորդիները մեզ են ձայն տալու: Կարծում եմ, որ մեր օգտին քվեարկողը լինելու է արդյունաբերող դասակարգը, ովքեր կզարգացնեն երկրի արդյունաբերական ոլորտը: Մեզ հետ, հավանաբար, կլինի նաև մտավորականության այն շերտը, ովքեր Խորհրդային տարիներին տառապել են, բայց միևնույն ժամանակ ստեղծագործել»,- ասաց Շիրինյանը և հավելեց, որ իրենց ընտրողների ցանկում կարող է լինել նաև ինժեներական սեկտորը:

Պատգամավորի թեկնածուն հստակ ընդգծեց, որ այս պահին մնացած 10 քաղաքական ուժի մեջ չի տեսնում այնպիսի գաղափարախոսություն, որը համապատասխանում է իրենց կարծիքին, այդ իսկ պատճառով նրանք չեն պատրաստվում կոալիցիա ստեղծել որևէ կուսակցության կամ դաշինքի հետ:

Հայաստանում դեկտեմբերի 9-ին տեղի կունենան արտահերթ խորհրդարանականընտրություններՆախընտրական քարոզարշավը մեկնարկել է նոյեմբերի 26-ին և կշարունակվիմինչև դեկտեմբերի 7-ը ներառյալ:

loading...
website by Sargssyan