Փոխարժեք՝
479.8
$
545
8.09

Կարապի՞, թե՞ Մարուքյանի վերջին երգը

Արման Հարոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Քաղաքական թոհուբոհի մեջ ամեն քաղաքական գործիչ փորձում է ինքնարտահայտվել յուրովի, ներկայացնել իր ծրագրերն ու տեսալականը, առաքելությունն ու նպատակները։ Ամեն ուժ յուրահատուկ դառնալու համար հատուկ ֆորմատ է ընտրում, ու քարոզչությունը տանում ըստ նշված ուղղության։
Ընտրությունների նախաշեմին ակտիվացած քաղաքական գործիչների մեջ աչքի է ընկնում Էդմոն Մարուքյանը, ով ամեն կերպ փորձում է դիվիդենտներ շահել ընթացող պրոցեսների արդյունքում։ Մարուքյանի հիմնական գործիքը դարձել է հակաքարոզչության մեքենան, ու ըստ նրա, իր կատարած հակաքարոզչության արդյուքը պետք է գոհացուցիչ արդյունք ապահովի։
Մարուքյանը չհետևելով տարրական՝ «քարը քարի վրա» դնելու կանոնին, իր՝ դժվարությամբ ձեռք բերած վստահությունը քանդում է հենց իր ձեռքով։
Բանն այն է, որ հեղափոխության օրերին դեմ դուրս գալով Փաշինյանին՝ Մարուքյանը կորցրեց իշխանություն դառնալու իր շանսը, դա իր արտահայտումը գտավ նաև դեկտմբերի 9-ի ընտրությունների մեջ, Փաշինյանը՝ չընդունելով Մարուքյանի քայլը «պատժեց» նրան՝ «Իմ քայլը» դաշինքից դուրս թողնելով։ Սակայն ինքնասիրությունը կորցրած Մարուքյանը փորձ է անում «ներխուժել» առաջիկայում ձևավորվող ԱԺ հերիք չէ, «աչք է դրել» երկրորդ ուժը լինելու գաղափարի վրա։ 
Մարուքյանը, օրեր շարունակ հակաքարոզչություն իրականացնելով իր մրցակից ուժերի նկատմամբ, ծանրացնում է իր ուսերին դրված առանց այդ էլ ծանր բեռը։ Այս քաղաքական գործչի համար արդեն մոլուցք է դարձել պատգամավոր դառնալու միտքը, և դեկտեմբերի 9-ից հետո, երբ այդքան բաղձալի երազանքը կմնա անկատար, հուսանք Մարուքյանը իր կյանքում նոր իմաստ կգտնի։
Մարուքյանին պետք է հիշեցնել, որ հակաքարոզչությունը՝ քաղաքական գործչին, բացարձակ չի օգնում կարիերայի աստիճաններով բարձրանալիս, հետևաբար ավելի քաղաքակիրթ մեթոդների պետք է դիմել, հակառակ դեպքում Մարուքյանի կարիերան կհամարվի ավարտված, գալիք ընտրությունների հենց հաջորդ օրը։

loading...
website by Sargssyan